Ինչու է Մեղրիում Փաշինյանին դիմավորելիս իրավիճակը սրվել. ArmDaily
Այսօր Ազգային Ժողովում առանձնահատուկ ուշադրության արժանացրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցելությանը, մասնավորապես բավականին ակտիվ քննարկեցին Մեղրու համայնքապետին պատկանող բիզնեսների հարցը,նաև հայտարարեցին, որ ցույցերը կազմակերպել են երկրորդ նախագահ Քոչարյանի «ադեպտները», ինչպես իր ելույթում այսօր նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
ArmDaily.am-ի տեղեկություններով, մասնավորապես Ագարակում և Մեղրիում Փաշինյանի այցելության հետ կապված իրավիճակը սրվել է նրա անվտանգության ծառայության աշխատակիցների վարքի պատճառով: Լրատվականի տեղեկություններով, սկզբում հնչել են միայն «Նիկոլ դավաճան», «կապիտուլյանտ» արտահայտությունները, սակայն երբ անվտանգության աշխատակիցները փորձել են զսպել նրանց և հեռացնել, մարդկանց համբերության բաժակը լցվել է և նրանք հունից դուրս են եկել: Անվտանգության աշխատակիցների քայլերին ի պատասխան ներկաները ասել են.«Երբ պատերազմ գնալ է պետք՝ մեր հողն է, հիմա մեր հողի վրա կանգնած ենք՝ ասում եք գնացեք այստեղից»։
Մեր աղբյուրը նշում է, որ եթե Փաշինյանի անվտանգության ծառայության աշխատակիցները փոքր-ինչ հարգանքով խոսեին պատերազմին մասնակցած ու Փաշինյանի այցի հետ կապված իրենց բողոքն արտահայտող տղամարդկանց հետ՝ միգուցե այցը նման արձագանք չստանար։
Նմանատիպ հոդվածներ
Ողջ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Գորիսի քաղաքապետը՝ «Սեւ լճի» մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ժամեր առաջ գրել էր, որ Սյունիքի մարզի եւ Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող «Սեւ լճի»...
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ․ News.am
«Բացառվում է, որ մենք հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ, նրան սպասող էլ չկա»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նուբարաշենի խճուղում «ջրհեղեղ» է
Քաղաքացիներն ահազանգում են, որ Երևանի Նուբարաշենի խճուղում «ջրհեղեղ» է և մեքենաները մնացել են ջրի մեջ: Auroranews- ը պար...