«Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք». Առողջապահության նախարարությունից ասել են Արցախի հերոսին
Արցախի հերոս, 44–օրյա պատերազմի մասնակից Էդգար Մարկոսյանին Առողջապահության նախարարությունից զանգել եւ ասել են, որ նա վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մարկոսյանը, որը պատերազմի ընթացքում վնասվածք էր ստացել։
Նա, մասնավորապես, նշել է.
«Էսօր ինձ զանգում են ՀՀ առողջապահության նախարարությունից ու ասում են՝ Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք, ու 2-րդ՝ արդեն վիրահատվել եք «էլ ինչ եք ուզում»:
Ուրեմն կրկին ասեմ՝ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգեւի Հակոբյանին եւ Տաթեւիկ Փիլթակյանին ու ու ողջ Նաիրի ԲԿ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն չպատճառելու համար։
Հա ու նշեմ՝ ես իրենց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության էդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնեի իրեն:
Կից ներկայացնում եմ մերժման պատճառը»։
Էդգար Մարկոսյանի ներկայացրած փաստաթղթում որպես մերժման պատճառ է նշվում, որ «անձը չի հանդիսանում ապահովագրված անձ»։
Նմանատիպ հոդվածներ
Տեղի է ունեցել դժբախտ պատահար, որևէ վարորդ դրանից ապահովագրված չի կարող լինել. Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան
Փաստաբաններ Ռաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը:...
Կանադայում որոշում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումներ վաճառելու սահմանափակումների հարցը․ դեսպան
Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին...
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանն կնվազի 3-5 աստիճանով
Հանրապետության տարածքում` ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը շրջա...
Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համերգին
Սոցիալական կայէջերից մեկի տեղեկություններով՝ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ...