Հասարակություն

Շուռնուխցի Աշխարհապետի՝ Արարատ Աղաբեկյանին, տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր. փաստաբան. ArmDaily .am

Շուռնուխցի Աշխարհապետի՝ Արարատ Աղաբեկյանին, տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր. փաստաբան. ArmDaily .am

Շուռնուխցի Աշխարհապետի՝ Արարատ Աղաբեկյանի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Աղաբեկյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։ 

«Այս պահին Արարատ Աղաբեկյանից դեռևս նորություն չունեմ, 12.30-ից հետո երևի կլինեն նորություններ։ Աշխարհապետն այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, վերջին անգամ տեսել եմ գիշերը ԶՊՎ-ում»,-ասաց փաստաբանը։ 

Մելքոնյանը տեղեկացրեց, որ Աղաբեկյանին չեն հոսպիտալացրել, նա շատ վատառողջ էր, թոքերն ախտահարված են և մի քանի օր ինքնամեկուսացված է եղել տանը՝ անկողնային վիճակում։ 

«Ինքն ընդհանրապես տանից դուրս չի եկել, տանը պառկած է եղել, այդ ձևով իրեն ապօրինի բերման են ենթարկել և այդ անմարդկային վերաբերմունքը, որ դրսևորվել էր Արարատի նկատմամբ՝ ուղղակի ապշած եմ։ Մի մարդու, ով երեք պատերազմ է անցել, ներդրում ունի, ես չգիտեմ այդ անձինք, որ Արարատին այդպես են բերման ենթարկել, իրենց ծնողներն ու երեխաները իրենց հարգո՞ւմ են»,-ասաց Արմեն Մելքոնյանը։ 

ArmDaily.am-ի հարցին, թե անհրաժեշտություն չի եղել արդյոք, որպեսզի Աշխարհապետին հիվանդանոց տեղափոխեն, վերջինս ասաց, որ վարույթն իրականացնող մարմնին են ասել իրենց եզրակացությունը Շտաօպգնության բժիշկները, իսկ իրեն ոչ մի բան չեն ասել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250