Թուրքիայի ԶՈՒ կողմից շահագործվող զինված ԱԹՍ-ների քանակը ավելացվել է
Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող զինված անօդաչու թռչող սարքերի քանակն ավելացել է՝ հասնելով 140-ի, հայտնում է Ahval-ը` նկատելով, որ սա հավասար է F-16 կործանիչների ավիապարկի կեսին:
Բացի այդ, Թուրքիայի ԶՈՒ-ն ունի 1500 անզեն անօդաչու թռչող սարք, 200 «մինի անօդաչու» և 500 KARGU-2 «կամիկաձե» ԱԹՍ։
Վերջին մոդելի ԱԹՍ-ն, որը հաջորդող տարիների ընթացքում համալրելու է Թուրքիայի զինանոցը, Akicic կոչվող ԱԹՍ-ն է, որի փորձարկումներն այս տարի ավարտվել են։
Թուրքիայի զինված անօդաչու թռչող սարքերը վերջին տարիներին դարձել են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) նրա ռազմական միջամտությունների խորհրդանիշը:
Հայտնի է, որ թուրքական 160 զինված անօդաչու թռչող սարք շահագործվում է Թուրքիայի զինված ուժերի, Ազգային հետախուզական կազմակերպության և անվտանգության այլ ուժերի կողմից՝ Ուկրաինայում, Ադրբեջանում և Կատարում։ Այլ պետություններ, ներառյալ Պակիստանը և Ղազախստանը նույնպես թուրքական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հետաքրքրություն են ցուցաբերել։
Ամենահայտնի TB-2 Bayraktar ԱԹՍ-ն Թուրքիայի ավիապարկի հիմնական հենակետն է։ Այն արտադրվել է Հալուք Բայրաքթարին պատկանող ընկերության կողմից, որի եղբայրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...