Փաստորեն ոչ միայն Արցախն ենք բրախել, այլ նաև անտեսված է Հայրենիքի Սյունիք աշխարհը. Թեւան Պողոսյան
Երեկ Գորիս- Խնածախ, այսօր Որոտան, Շուռնուխ, Դավիթ-Բեկ, Ճակատեն, Կապան։ Մի բառ կա սուրբ` Հայրենիք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն ոչ միայն Արցախն ենք բրախել, այլ նաև անտեսված է Հայրենիքի Սյունիք աշխարհը։
Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում` ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը:
Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»: