Ինչու են ռուս պատվիրակները դեմ և ձեռնպահ քվեարկել՝ հայ ռազմագերիների հարցն ընդգրկող օրակարգին. ArmDaily. am
Ինչպես արդեն հայտնել ենք, հայ ռազմագերիների հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում, որն անցկացվում է հիբրիդային ձևաչափով:
ԵԽԽՎ-ն որոշել է հրատապ քննարկումներ անցկացնել «Ալեքսեյ Նավալնու ձերբակալումն ու կալանավորումը 2021թ. հունվարին» եւ «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» թեմաներով, ինչպես նաեւ շարունակական քննարկումներ անցկացնել «Covid-ի անձնագրեր կամ վկայագրեր. հիմնարար իրավունքների եւ իրավաբանական հետեւանքների պաշտպանություն» ու «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանված անձինք» թեմաներով:
Օրակարգին կողմ է քվեարկել 93 պատվիրակ, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 18:
Համացանցում ֆեյսբուքահայերն ակտիվորեն քննարկում են քվեարկության արդյունքները: Մասնավորապես նշվում է, որ 21 դեմ քվեարկած պատգամավորներից 5-ը ռուս են, 8-ը թուրք են, 6-ն ադրբեջանցի են, 1-ը սերբ է և1-ը հունգար: Իսկ մնացած 7 ռուս պատգամավորը քվեարկել են ձեռնպահ։
Հայ օգտատերերը տարբեր գրառումներ են անում՝ մեղադրելով ռուս պատվիրակներին օրակարգին կողմ չքվեարկելու համար: Շատերը նույնիսկ այդ քայլը դավաճանություն որակեցին: «Եթե որևէ մեկը կնշի, որ «Ռուսաստանը մեր բարեկամն է», թող հիշի այսօրվա քվեարկությունը»,- նշում են օգտատերերը:
Մինչդեռ կա կարծիք, որ ռուս պատվիրակների՝ դեմ քվեարկության պատճառը ամենևին էլ կապ չունի հայ գերիների հարցի հետ: Մասնավորապես, օրակարգում ընդգրկված են եղել նաև այլ հարցեր, որոնք Ռուսաստանի շահերը չեն սպասարկում, իսկ օրակարգը քվեարկության է դրվում ոչ թե առանձին հարցերով, այլ ամբողջությամբ, ինչն էլ եղել է ռուսների դեմ կամ ձեռնպահ քվեարկության պատճառը:
[a8f172371e3e46ef0baa4fedcf7b7a34.png]
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...