Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է ստում. Սամվել Բաբայանի հարցազրույցի ուշագրավ հատվածը, որն աննկատ մնաց

 Հանրային ՀԸ-ի եթերում Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցում վերջինս հաստատում է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին տեղյակ է…

 

Հանրային ՀԸ-ի եթերում Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցում վերջինս հաստատում է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին տեղյակ է պահել, որ թշնամուն կանգնեցնելու համար չունեն բավարար ռեսուրս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։

«Սամվել Բաբայանի հարցազրույցի ուշագրավ հատվածը, որն աննկատ մնաց: Նա անուղղակի կերպով հաստատում է, որ հոկտ. 5-ից 6-ի ընթացքում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրոք նիկոլ փաշինյանին տեղյակ է պահել այն մասին, որ առնվազն երեք ուղղություններով թշնամուն կանգնեցնելու համար չունեն բավարար ռեսուրս»,- գրել է նա։

Բաբայանը մասնավորապես նշել է. «Ամսի 5-ից 6-ը, երբ հակառակորդի մի թեւն արդեն Ջաբրայիլի բերանն է, մյուս թեւը Հադրութի գյուղերն է վերցրել, երրորդ թեւը գնում է դեպի Խուդաֆերինի։ Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ։ Խոսում են, ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնեք հակառակորդին, կարող ենք եւ չանել։ Բայց եթե դա չի լինում, ապա մեր միակ քայլը մնում է այդ քայլը։ Մարդն ասում է՝ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ երեք ուղղություններով կանգնեցնենք»։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է ՝ վարչապետը շփոթմամբ Պուտինին շնորհակալություն հայտնեց «պատերազմը վերականգնելու» համար

Այս րոպեներին համացանցում ակտիվ քննարկվում է վարչապե Նիկոլ Փաշինյանի շորհակալության խոսքն ուղղված ՌԴ նախագահ Վալադիմիր Պ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250