Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում…

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը։

«Այո, հրավիրվել եմ ԱԱԾ, կայցելեմ, չգիտեմ, դեռեւս չեմ եղել։ Ոչ մի բան չեմ ենթադրում, կիմանամ»,-  նշեց նա։

Ավագյանը հայտնեց, որ Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչը նախարարի հրամանով քիչ առաջ վերցրել է իր տաբելային զենքը։

 

Նշենք, որ այսօր ԱՀ ԱԻՊԾ–ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ավագյանի պաշտոնանկության վերաբերյալ, որում ասվում է. «Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Բորիս Ավագյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին նշանակվել էր մարտի 12–ին։ Նա այդ պաշտոնում նշանակվելու առաջարկը ստացել էր Արցախի նախագահի կողմից։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է ՝ վարչապետը շփոթմամբ Պուտինին շնորհակալություն հայտնեց «պատերազմը վերականգնելու» համար

Այս րոպեներին համացանցում ակտիվ քննարկվում է վարչապե Նիկոլ Փաշինյանի շորհակալության խոսքն ուղղված ՌԴ նախագահ Վալադիմիր Պ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250