Մեծ Բրիտանիան նոր օրենք կընդունի «թշնամական երկրների», այդ թվում` ՌԴ-ի և Չինաստանի դեմ պայքարելու համար. The Times
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է նոր օրենք ներկայացնել, համաձայն որի՝ թագավորությունում օտարերկրյա պետությունների անունից աշխատող բոլոր անձինք պարտավոր են գրանցել իրենց ներկայությունը երկրում, գրում է The Times-ը:
Նշվում է՝ այս միջոցառումներն ուղղված են Մեծ Բրիտանիային «թշնամական պետություններից», ինչպիսիք են Ռուսաստանը կամ Չինաստանը, պաշտպանելուն:
Պարբերականի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կհայտարարի նոր օրենքի ներդրման մասին՝ թագուհու ելույթի ընթացքում, որը նախատեսված է մայիսի 11-ին: Նա մտադիր է առաջ քաշել նոր կարգավորումների ներդրումը՝ Մոսկվայի և Պեկինի գործողությունների առնչությամբ աճող մտահոգությունների ֆոնին:
Ըստ նոր կարգավորումների՝ պարտադիր գրանցումից հրաժարվելը կհանգեցնի քրեական պատասխանատվության: Նորամուծությունները կընդլայնեն գործող օրենքի ազդեցությունը, և այն կտարածվի նաև Մեծ Բրիտանիայի ազգային շահերին սպառնացող օտարերկրյա լրտեսների հետապնդման և արտաքսման վրա:
Նշենք՝ օտարերկրացիների գրանցման գաղափարը հիմնված է ԱՄՆ-ում գործող նման սխեմայի վրա, որտեղ օտարերկրյա գործակալները պետք է պարտադիր գրանցում անցնեն երկրի արդարադատության նախարարությունում, ինչպես նաև պարբերաբար հաշվետվություններ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ: Օրենքը վերաբերում է յուրաքանչյուր անձի, որը ներկայացնում է այլ պետությունների շահերը:
Միացյալ Թագավորության կառավարությունը մտադիր է վերանայել նաև Պետական գաղտնիքների մասին օրենքը և փոփոխել գործող կարգավորումները, որպեսզի հնարավոր լինի այն կիրառել նաև օտարերկրացիների նկատմամբ, որոնք փորձում են «արտերկրից խաթարել Միացյալ Թագավորության ազգային շահերը»: Ներկայում այս օրենքը տարածվում է միայն արտասահմանում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիների վրա:
Բացի այդ, նախատեսվում է փոփոխել օրենքում օգտագործվող տերմինները, որոնք կառավարության շատ անդամների կարծիքով «հնացած են»: Այժմ ապօրինի գործողությունը համարվում է «սխեմայի, ծրագրի, մոդելի գողություն, որը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտակար լինել թշնամուն»: Կառավարությունը նախատեսում է նաև այս ձևակերպումը փոխարինել «փաստաթղթով, տեղեկատվությամբ կամ այլ բանով, որը կարող է օգտակար լինել օտար պետություններին» կապակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...