Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Այսօր Բալթիկ ծովում սկսվել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Open Spirit ականակիրների ավանդական գարնանային զորավարժությունը, որին մասնակցում է 11 նավ` 21 երկրից:
Զորավարժությունները ղեկավարում են Էստոնիայի ռազմածովային ուժերը, գրում է Delphi-ն՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարարությանը:
«Ամեն տարի անցկացվող Open Spirit գործողությունը լուրջ նշանակություն ունի Բալթիկ ծովի ջրերը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից ի վեր այստեղ կուտակված զինամթերքից մաքրելու, ձկնորսությանը, ծովային ուղիներին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգները նվազեցնելու համար: Բացի այդ, այն նպաստում է Էստոնիայի ռազմածովային ուժերի և զորավարժություններին մասնակցող այլ երկրների համագործակցությանը»,- ասել է ՆԱՏՕ-ի առաջին մշտական ականային էսկադրիլիայի հրամանատար, կապիտան-լեյտենանտ Յան Վայչերսը:
Տարվա այս կեսին ականազերծման առաջին ջոկատի հիմնական կազմը ներառում է նավեր Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Էստոնիայից:
Open Spirit-ն ամեն տարի անցկացվում է Բալթյան տարբեր երկրներում: 2020 թվականին գործողությունը ղեկավարում էին Լատվիայի ռազմածովային ուժերը: Նրանց նպատակն էր պայթուցիկ սարքերի հայտնաբերումն ու վերացումը Բալթիկ ծովում նավարկության անվտանգությունը բարելավելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...