Արտագնա աշխատանքի փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կշարունակեն ծառայությունը. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով խորհրդարանի ընդունած՝ պայմանագրայինների տարիքային շեմը միջինում 5 տարով բարձրացնելու նախագծին, որի հեղինակը իր ղեկավարած խմբակցությունն է։
«Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով մեր սահմանները:
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների Լուսավոր Հայաստան խմբակցության նախագիծը, որով պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով։
Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63»,-գրել է Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...