Քաղաքականություն

Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ին երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ դա ներկայացնելով որպես վստահության երթ. Հերիքնազ Տիգրանյան

Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ին երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ դա ներկայացնելով որպես վստահության երթ. Հերիքնազ Տիգրանյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ստիպված է սրբագրել իր անգրագիտության հետեւանքները։ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Տոների…

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ստիպված է սրբագրել իր անգրագիտության հետեւանքները։ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը «խմբագրել»։ 2019 թվականին խորհրդարանը որոշում ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: 

Այս տարի այն համընկնում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, ինչն իշխանությունից եւ ոչ մեկի մտքով այդ ժամանակ չէր անցել։ Օրենքում ասվում էր միայն՝ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը, այսինքն՝ ապրիլի 25-ին: 

Տիգրանյանը հիմա առաջարկում է, որ որեւէ տոնի կամ հիշատակի օրվա հետ համընկնելու դեպքում Քաղաքացու օրը նշվի շաբաթ օրվան հաջորդող կիրակի օրը: Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, իշխանության մեր աղբյուրների տեղեկացմամբ, մինչ այս պահը որեւէ ծրագիր չի մշակվել, ու հնարավոր է այս տարի այդ օրը չնշեն որպես տոն։ 

Փոխարենը, ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ի Ցեղասպանության հիշատակի օրն իր քաղաքական թիմով երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նախապես հայտարարել այդ մասին, որպեսզի ժողովուրդը միանա իրեն, եւ դա եւս ներկայացնել որպես վստահության երթ»: 


 

Նմանատիպ հոդվածներ

«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը

Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250