Նոր հաստիքնե՞ր՝ Երևանի քաղաքապետարանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 20-ին տեղի կունենա Երեւանի ավագանու հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված է 17 հարց: Այդ հարցերից մեկով նոր հաստիքներ են ավելանալու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում, նաեւ Քաղաքաշինության վարչության ներքին կառուցվածքում:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե քաղաքապետարանն ունի իրավաբան մասնագետների կարիք, եւ նաեւ դա է պատճառը, որ հաստիքների ավելացման կարիք է առաջացել: Նախագծով առաջարկվում է աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության թվով 57 հաստիքային միավորների թվաքանակը ավելացնել 12 հաստիքային միավորով, աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներկայիս հաստիքացուցակում ներառված 5 հաստիքային միավոր զբաղեցնող անձինք տեղափոխել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին, աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի թվով 7 հաստիքների միավորների թվաքանակը ավելացնել 14 հաստիքային միավորով:
Բացի այդ, փոփոխություններ են կատարվելու բյուջեի հատկացումների հետ կապված: Մասնավորապես, առաջարկվում է 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 1,440.0 հազ. դրամով, որը արդեն Երեւան համայնքի՝ 2021 թվականի բյուջեի ծախսային մասում կուղղվի այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին տրամադրելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Վայոց ձորում Փաշինյանի հանդիպման եկածների մեծ մասը դարձյալ դպրոցահասակ երեխաներ են․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձոր կատարած այցից, որում ե...