Քաղաքականություն

1 տարում` մոտ 130.000 դոլար. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը

1 տարում` մոտ 130.000 դոլար. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
Կրեմլի կայքում հրապարակվել է հայտարարագիր, որտեղ նշված է, որ 2020 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 9,99 միլիոն ռուբլի (130.000 դոլար): Նախագահի հայտարարագրած գույքի…

Կրեմլի կայքում հրապարակվել է հայտարարագիր, որտեղ նշված է, որ 2020 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 9,99 միլիոն ռուբլի (130.000 դոլար): 

Նախագահի հայտարարագրած գույքի ցուցակը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը: Երկրի ղեկավարին է պատկանում 77 քմ մակերեսով բնակարան, ավտոտնակ (18 քմ), ինչպես նաև երկու մեքենա` «ԳԱԶ Մ-21», «Նիվա» ամենագնաց և «Սկիֆ» կցորդիչ: 

Բացի այդ, իր հայտարարագրի համաձայն, Պուտինը ունի նաև 153,7 քմ մակերեսով բնակարան և 18 քմ մակերեսով ավտոտնակ:  Ամբողջ անշարժ գույքը գտնվում է Ռուսաստանում: 



 

Նմանատիպ հոդվածներ

«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը

Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250