Ծափահարում էի անձամբ ես, որովհետև հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա. Վահագն Ալեքսանյան

Իմ քայլը խմբակցութան նորանշանակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդրանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն անձամբ է ծափահարել վարչապետի ելույթին, որովհետև հավատում է ՀՀ ապագային։ 

«Հրահանգ է իջեցվել տարբեր մեդիատիրույթներում տիրաժավորել ու շահարկման առիթ դարձնել, թե ինչո՞ւ ենք մենք ծափահարում վարչապետի այն հատարարությանը, թե ՀՀ-ն ունի ապագա, Արցախի Հանրապետությունը ունի ապագա։ Հարկ եմ համարում նշել, որ ծափահարում էի անձամբ ես, որովհետև հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա, որ Արցախի Հանրապետությունը ունի ապագա ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունը տեսնել մոխրացած, ու այդ մոխիրների վրա կառուցել հերթական դղյակները, քշեն իրենց ամենանոր ջիպերը։ Հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետութունը ունի ապագա անկախ նրանից, թե որ իշխանութունը կլինի Հայաստանի Հանրապետությունում»,- բղավելով հայտարարեց պատգամավորն ու հեռացավ՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը։

Քաղաքականություն