ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները նախարար Մեսրոպ Առաքելյանին թույլ չտվեցին ԱԺ մտնել Բաղրամյան պողոտայի մուտքից

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ ապրիլի 14-ին, ցանկանում էր ԱԺ մուտք գործել Բաղրամյան պողոտայի մուտքից, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ ուղղորդելով դեպի Դեմիրճյան փողոցի մուտքը:

Այդտեղ հավաքված ակցիայի մասնակիցները նրա հետեւից բացակայնչում էին՝ դավաճան, հողատու: Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով. «Չեմ ուզում պատասխանել ձեր հարցերին, գնում եմ ԱԺ նիստի»:

Այդ ընթացքում լրագրողները զուգահեռաբար քայլելով տտարբեր հարցեր ուղղեցին նրան, սակայն դրանք մնացին անպատասխան:

Նշենք, որ ԱԺ-ում մեկնարկել է կառվարության հետ հարցուպատասխանի ժամը:

Քաղաքականություն

Պատահարներ