Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ-ից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ. Ավանեսյան

Հայաստանը գրանցել է կորոնավիրուսից 1,7 տոկոս մահացության ցուցանիշ: Այս մասին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց. «Այդ ցուցանիշը համաշխարհային միջին մակարդակից բավական ցածր է: Միջինը 2 տոկոսն է»:

Անդրադառնալով  ՀՀ-ում երեկվանից արդեն իսկ մեկնարակած պատվաստումներին նախարարն ասաց, որ  Հայաստանում մեկնարկել է պատվաստման լայնամասշտաբ գործընթաց:

«Պատվաստումները պիտի տան հնարավորություն կանխելու հիվանդացությունը, կանխելու հիվանդացության ծանր ընթացքները և զերծ պահելու մահերից»,- նշեց նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ արդեն իսկ բարձր մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ-ից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ:

«Բացի դրանից, այլ պայմանավորվածությունները ևս հաշվի առնելով՝ մենք համարում ենք հնարավոր, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշած նշաձողն ապահովելու (խմբ՝ շուրջ 700 հազար մարդու պատվաստում), և բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստման գործընթացն ապահովելու»,- նշեց Ավանեսյանը: 

Քաղաքականություն