Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո նրա օրոք կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին. վարչապետ

Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կապված թուրքական գործակալ լինելու մասին հայտարարություններին:

 

« Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ և եթե 1997-98 թվականներին Հայաստանը ղեկավարեր թուրք գործակալներ ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր՝ երաշխիք տալով, որ նրանք Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո նրա օրոք կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, որովհետև ում եթե ոչ թուրքական գործակալի օրորք կարող էր ԱԱԾ-ն ղեկավարվել, այո կգնդակահարեին»:

 

Վարչապետը նաև ասաց, Քոչարյան-Սարգսյան զույգը, Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը: