Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացրել վարչապետ դառնալու. Մելքումյան

Հայաստանում 30 տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արկղի մեջ թուղթ գցելով, իշխանություն չի փոխվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

 

 «Հիմա մենք հնարավորություն ունենք առաջին անգամ ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել: Այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը, որ 15 տարի շարունակ եղել ենք խորհրդարանում, միշտ եղել ենք երկրորդ քաղաքական ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու»։ 

 

Ըստ Միքայել Մելքումյանի՝ իրենք գալիս են հաղթելու, իշխանություն վերցնելու, իսկ Գագիկ Ծաուկյանը պետք է դառնա պետության ղեկավար: Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է պատկերացնում Գագիկ Ծառուկյանին բանակցություններ վարելիս, Մելքումյանը պատասխանեց: 

«Շատ լավ, Գագիկ Ծառուկյանն ունի բարձր հեղինակություն»: