Հասարակություն

Ադրբեջանցիները ուզում են վախի մթնոլորտում պահել արցախահայությանը. ԱՀ նախագահի խոսնակ. ArmDaily

Unknown 183 դիտում
Ադրբեջանցիները ուզում են վախի մթնոլորտում պահել արցախահայությանը. ԱՀ նախագահի խոսնակ. ArmDaily

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը հայտարարություն է տարածել, որ ապրիլի 7-ի 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:

 

[ec55aa1ba1985050b76e9d40d767f7c5.jpg]

 

[c04a90557d9d5996145c714b963e113c.jpg]

 

 ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Արձանագրություն են կազմել՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:

 

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց,որ արդբեջանցիներն այդպիսով ուզում են վախի մթնոլորտում պահել արցախահայությանը, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն զբաղվել իրենց առօրյա գործերով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250