Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով. Էդգար Էլբակյան
Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում, գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում «նախկինների» տված Լալաթափան հետ բերելու Փաշինյանի որոշմանն ու դրա հետևանքներին։
«2020 թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժ․ 15:00-ի հատվածում, երբ արդեն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակավանի անկումը, Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի հանցավոր որոշում, որի արդյունքում գլխովին ջախջախվեցին
* Ջաբրայիլի զորամասի մնացորդները
* Ֆիզուլու տանկային զորամասը
* Խոջալուի տանկային զորամասը
* Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները
* ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը։
Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության», որ հետ են բերում «նախկինների» տվածը։ Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը՝ թշնամու «Սմերչի» հարվածների տակ…
• Այս սենյակում, ինչպես տեսնում եք, չկան, ո՛չ Սերժը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ «նախկինները»։ Այս սենյակում մարդիկ են, ում հայ ժողովուրդն ընտրել է 2018 թ․ և 2020 թ․-ին։ Այս սենյակում գտնվողները՝ հանձին ՀՀ դե-ֆակտո ղեկավարի, հայ ժողովրդի հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին արաբները, բյուզանդացիները, մոնղոլները, թուրքերը՝ բոլոր նրանք, ովքեր պատմականորեն թշնամի են եղել անկախ Հայաստանի գաղափարին։
• Գալիք ընտրություններում, եթե դրանք կայանան, այս հանցագործին տրված ցանկացած ձայն նշանակելու է, որ քվեարկողը կողմ է, որ ՀՀ իշխանության թողտվությամբ թուրքերը ոչնչացնեն իրեն և իր արյունակիցներին։ Ընտրություններին գնալուց առաջ վերադիտե՛ք այս հոլովակը, եթե որոշել եք ձեր քվեն տալ ձեզ սպանողին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Երբ հրաժարական կտա Փաշինյանը. նա ժամկետներ նշեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ի...
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարո...
Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Նավասարդյա...
Ադրբեջանը խախտել է ռազմագերիների վերադարձի մասին պայմանավորվածությունները, բայց ո՞վ գիտի դրա մասին. Ալֆրեդ դե Զայաս. Tert. am
Ադրբեջանը խախտել է ռազմագերիների վերադարձի մասին պայմանավորվածությունները: Այս մասին զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու...