Հասարակություն

«Ստանդարտ քվանտային խուլիգանություն է». Սամվել Մարտիրոսյանը՝ Google Maps հավելվածում Երևանի փողոցներում ադրբեջանական անունների մասին

Lilit T.
«Ստանդարտ քվանտային խուլիգանություն է». Սամվել Մարտիրոսյանը՝ Google Maps հավելվածում Երևանի փողոցներում ադրբեջանական անունների մասին

Սա նոր երևույթ չէ, նման բաներ տարիներ շարունակ եղել են ու լինելու են: Պետք չէ մտածել, թե ադրբեջանցիներն ինչ-որ մեծ հնարավորություններ ունեն, սա ստանդարտ քվանտային խուլիգանություն է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց  տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով Google Maps քարտեզներում երևանյան փողոցների, շենքերի անունների կողքին ադրբեջանական անուններ տեղադրելու մասին: 

Հիշեցնենք, որ Google-ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել: Հավելվածի քարտեզում ադրբեջանական անուն է հայտնվել նաև Արմավիրի Պտղունք գյուղի տարածքում։ 

«Google-ն աշխատում է մարդկանց կողմից ներդրումների հիման վրա, այսինքն՝ այն, ինչ տեսնում ենք Google Maps-ում, մարդիկ են տեղադրում, հասցեներ կան, որոնք կայքերից են տեղադրվում, բայց հիմնականում մարդկանց կողմից է այն ստեղծվում, գրեթե բոլոր քարտեզներն այսպես են աշխատում: Սրանից էլ օգտվել են նրանք, մեկ մարդ նշում է, որ այս անունով տարածք կա, հետո մյուս օգտատերերը հաստատում են, ինչ-որ քանակի հաստատումից հետո ավտոմատ այն երևում է»,-ասաց  նա: 

Մարտիրոսյանը նշեց, որ եթե նշված հասցեն սխալ է, մարդիկ կարող են բողոքել, ու այն կարող է անհետանալ: «Երևույթը գեղեցիկ չէ, նյարդայնացնող է, խեղաթյուրող է, որովհետև մարդը  կարող է ինչ-որ տեղ գնալ, Maps-ով չգտնի տարածքը: Սա ավելի շատ հոգեբանական ճնշման երևույթ է»,-ասաց նա և հավելեց, որ պատերազմի օրերին Google-ն արգելափակել էր փոփոխությունների հնարավորությունները, հիմա քանի պատերազմն ավարտվել է, նորից խմբագրում են թույլատրել: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250