Ծնողներից մեկը բենզինի շիշ բերեց ու մուտքի դռնից ներս թափեց. ինչ է կատարվում ՊՆ-ում
Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակը չի թուլանում:
Նշենք, որ անհայտ կորած զինծառայողների հարազատները երեկվանից այստեղ են, այսօր նրանց են միացել նաեւ ռազմագերիների հարազատները, որոնք երեկ հույս ունեին, որ իրենց որդիները կվերադառնան, սակայն պարզվեց, որ ոչ մի գերի չի վերադարձել Ադրբեջանից:
Ինչ-որ պահի զինծառայողների ծնողները սկսեցին քաշքշել ՊՆ դարպասները, վրա հասած ոստիկանների եւ նրանց միջեւ թեթեւ քաշքշոց տեղի ունեցավ: Ծնողներից մեկը մինչ այդ բենզինի շիշ բերեց ու մուտքի դռնից ներս թափեց, որը արագ մաքրեցին: Իսկ արդեն լարված իրավիճակում ծնողներն ասում էին՝ բենզինի շշերը բերեք լցնենք:
Այստեղ էին ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը եւ «Իմ քայլից» Նարեկ Մկրտչյանը, որոնք հավաքվածներին ասացին, որ ՊՆ-ից առաջարկում են ծնողների հետ հանդիպել դահլիճում: Ծնողները չեն համաձայնել, պահանջում են, որ նախարարը կամ ԳՇ պետը իրենք իջնեն ու ներքևում հանդիպել բոլորի հետ:
Այստեղ է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով մոտ 10 րոպե խոսել է անհետ կորածների ծնողների հետ, ապա մտել նախարարության շենք:
Այս պահին ներսում խորհրդակցություն է ընթանում:
Նշենք, որ այս ՊՆ-ի դրոնը ամբողջ ընթացքը վերեւից նկարահանում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը. Մուրադովը՝ Բաքվից ժամանած դատարկ ինքնաթիռի մասին
Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ աշխատակիցները նախարարությունից տարհանվում են ուղղաթիռով
Պաշտպանության նախարարության աշխատակիցները նախարարությունից տարհանվում են ուղղաթիռով: Համացանցում տեսանյութ է տարարծվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ ՊՆ աշխատակիցները շշեր են շպրտել ծնողների վրա. Անհետ կորածի հարազատ
Այսօր՝ ապրիլի 9-ի առավոտյան, ՊՆ-ի շենքի մոտ ՊՆ աշխատակիցները շշեր են շպրտել անհետ կորած ծնողների վրա: Այս մասին ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մնացել է 54 տղա, բոլորին միասին թող բերեն. գերիների հարազատները փակել են Շիրակի մարզ տանող բոլոր ճանապարհները
Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատներն այսօր՝ ժամը 6-ից, փակել են Շիրակի մարզ մտնող բոլոր ճանապարհները։ Փակ է ինչպե...