
Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները ներս մտան ՊՆ՝ հանդիպելու ԳՇ պետին

Պաշտպանության նախարարությունն ընդունել է անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատների պահանջը. Նրանք քիչ առաջ ներս մտան շենք՝ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման նպատակով։
Չնայած այն հանգամանքին, որ նրանց պահանջը կատարվել է, այնուամենայնիվ, նախարարության դարպասները շարունակում են փակ պահել ցուցարարները։
Ավելի վաղ ՊՆ շենքից դուրս էր եկել ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ասել, որ ԳՇ պետը պատրաստ է ընդունել անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատներին, սակայն առանձին խմբերով, ինչին չէին համաձայնել վերջինները։