ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ․ Դավիթ Տոնոյան
Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցին, ըստ որի՝ անհրաժեշտ էր պատերազմը դադարեցնել։
«Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում, և ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ։ Երբ որ կլինի համապատասխան հետաքննություն պատերազմի հետևանքների, ընթացքի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կստանանք։ Ես պատրաստ եմ մասնակցել այդ հետաքննությանը»,- նշեց Դավիթ Տոնոյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Կոմանդոսի ազատագրած Շուշին այժմ թշնամուն է պատկանում, Տոնոյանը պատասխանեց․ «Եկեք Զինված ուժերի գործողությունների վերաբերյալ և բարոյական մասի հարցի մասին չխոսեմ»։
Հարցին, արդյոք պատերազմի օրերին «Իսկանդեր» կիրառվել է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց․ «Ես չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացահայտել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական տները
Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական տները: Այս մասին տեսանյութ է հրապարակվել համաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները նկարահանել են հայ զինծառայողների մարմինների կադրեր՝ բեռնատարի թափքում կուտակված
Ադրբեջանցիները հրապարակել են Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների մարմինների կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմում զոհված Աշոտ Միքայելյանի կնոջն ու նորածին որդուն դիմավորել են նրա ծառայակից ընկերները
Օրերս լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսյան մարտերում զոհված կապիտան Աշոտ Միքայելյանի որդին, ում ընտանիքն անվանակոչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նա նաև մեծ մարդ էր. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Կոմանդոսի հոգեհանգստին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել Արցախ...