Հայաստանի հետ թռիչքներ կիրականացվեն ՌԴ շրջաններից․ ՌԴ-ն վերսկսել է ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ
Ապրիլի 1-ից Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վենեսուելայի, Սիրիայի և Շրի Լանկայի հետ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։ Նման որոշում է ընդունվել անցյալ շաբաթ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի կողմից։
Ըստ շտաբի որոշման՝ կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերսկսվի սահմանափակ ձևաչափով։ Ամենաշատ թռիչքները, փոխադարձ համաձայնեցմամբ, կիրականացվեն Գերմանիայի հետ։
Գործակալությունը հաղորդում է, որ ավիաընկերությունները հնարավորություն են ստացել շաբաթական 1 թռիչք իրականացնել Ռուսաստանի շրջաններից դեպի Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի քաղաքներ։ Իսկ միջազգային թռիչքներ իրականացնող ՌԴ շրջանների ցանկը համալրվել է ևս 13 քաղաքներով։
Վերոնշյալ երկրներ, սակայն, կարող են մեկնել ոչ բոլորը։ Կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված՝ զբոսաշրջային այցերը հիմնականում արգելված են։ Նշված երկրների մեծ մասը մուտքի հնարավորություն է տալիս միայն դիվանագետներին, ուսանողական վիզա կամ ապրելու իրավունք ունեցողներին։
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...
«Ոչ հերքում եմ, ոչ հաստատում». Նախարարն այս պահին հանդիպման է». Խոսնակը՝ Արշակյանի հրաժարականի լուրի մասին
Ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարու...
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...