Արա Այվազյանը և Պոլ Ռիչարդ Գալագերը անդրադարձել են գերիների հայրենադարձման հարցին
Մարտի 31-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:
ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ռազմական գործողությունների դադարեցմանը և պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս պապի կոչերը:
ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրել է նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարը շեշտել է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:
Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ նախարար Այվազյանը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը:
Այս առնչությամբ կարևորվել է միջազգային հանրության գործուն միջամտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...
Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ. Armday.am
Armday.am - ի տեղեկություններով՝ Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանը այս պահին գ...