Ադրբեջանը հրապարակել է Շուշիում Իսկանդերի հրթիռների բեկորների կորդինատները
Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել է ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությունը (ANAMA), հաղորդում է Minval-ը:
Ինչպես հիշեցրել է գործակալության ներկայացուցիչը, Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ:
«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են. 39 ° 45'38.10" N 46 ° 44'33.90 "E և 39 ° 45'27.80" N 46 ° 45'25.80 "E. Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», - ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունում ընդգծել են, որ այս ամենը հաստատում է, որ Շուշի քաղաքի ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդերներ»:

Նմանատիպ հոդվածներ
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...
«Ոչ հերքում եմ, ոչ հաստատում». Նախարարն այս պահին հանդիպման է». Խոսնակը՝ Արշակյանի հրաժարականի լուրի մասին
Ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարու...