Վազգեն Մանուկյանը դեմ չէ, որ ինքն այլեւս չլինի Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն
Հայաստանը հիմա պատրաստ չէ ընտրությունների այս բզկտված վիճակում, դրանք խորացնելու են ճգնաժամը եւ ոչ թե լուծելու են։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Մենք թե՛ մեր, թե՛ մյուս երկրների առաջ խայտառակ կլինենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ղեկավարելու է ընտրությունները։ Ավելի լավ է՝ ինքը մի քիչ էլ երկար մնա, մինչեւ որ մենք ուժ հավաքենք՝ իրենց գցենք, քան թե ինքը կառավարի այդ ընտրությունները։ Չեմ խոսում նույնիսկ այն մասին, որ ինքը ընտրությունների ժամանակ տոկոս կհավաքի ու կստացվի, որ ինչ–որ դեպք էր եղավ, երկիրը կործանվեց, բայց իրենք էլի իրենց տոկոսն ունեն։ Եթե ինքը դառնա վարչապետ, դրանից հետո ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղելու է, դրանից հետո մենք ոչինչ անել չենք կարող։ Դրա համար ես գտնում եմ, որ այն ծրագիրը, որը Հայրենիքի փրկության շարժումն առաջարկեց՝ փոխել վարչապետին, մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարություն ձեւավորել, հետո միայն առաջ գնալ, ամենաճիշտ ծրագիրն է։ Դուր չի գալիս վարչապետի թեկնածուն, այսինքն՝ ես, փոխենք, դուր չի գալիս մեկ տարին՝ կարճացնենք կամ երկարացնենք։ Հայրենիքի փրկության շարժումը եթե արդյունավետ չի աշխատում, ապա եկեք փոխենք այդ ֆորմատը»,– ասել է Վազգեն Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը՝ կասկածյալ. նոր սկանդալ ԱԺ նախագահի շուրջ. «Ժողովուրդ»
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձի շուրջ նոր բացահայտումներ են եղել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկի...
ԲԴԽ նախագահը մեկնաբանում է դատավորի կյանքին վտանգ սպառնալու ու հրատապ նիստ հրավիրելու մասին լուրը
Այսօր ArmLur.am-ը գրել էր, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը...
ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել. քննում է դատավորին հասցեագրված սպառնալիքները. «Ժողովուրդ»
Դատարանը՝ Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին...
Այդ օրը լինելու է հայ ժողովրդի հրճվանքի և ուրախության օրը. Վազգեն Մանուկյան
«Ժողովուրդը հիմա ոչ միայն հիասթափված է իշխանությունի՛ց, այլև՝ ինքն իրենից․ էլ վստահություն չունի իր նկատմամբ»,- այսօր՝ հ...