Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Արմավիրի մարզ
Վաղը՝ մարտի 27-ին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չհայտարարված նախընտրական քարոզարշավի շրջանակներում կացելեն Արմավիրի մարզ, կլինեն մի շարք համայնքներում, հանդիպումներ կունենան տեղի բնակչության հետ։ Թե կոնկրետ որ համայնքներ են այցելելու, մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը չցանկացավ բացահայտել, կարծես՝ պետական գաղտնիք էր բացահայտում։ Ասաց, որ համայնքների հարցում դեռ վերջնական որոշում չկա։
Մինչդեռ, մեր տեղեկություններով՝ մարզպետն անձամբ է զբաղվում Նիկոլ Փաշինյանի այցը կազմակերպելով եւ ինչպես անցած շաբաթ Արագածոտնի մարզում էին մարդկանց «հավաքել», այնպես էլ այստեղ են երեկվանից սկսել «հավաքագրումները»։ Սակայն Մաթեւոսյանը վստահեցրեց, որ այցով ոչ թե ինքը, այլ «վարչապետի պրոտոկոլն» է զբաղվում։ Պարզ է, որ անվտանգության խնդիրներից ելնելով են գաղտնի պահում վարչապետի այցելության երթուղին։ Բայց հարց է ծագում՝ ինչպե՞ս են նախընտրական քարոզարշավ անելու, չէ՞ որ ընտրողների հետ հանդիպումները պետք է գոնե նախապես հայտարարվեն, որ մարդիկ մասնակցելու հնարավորություն ունենան։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...