Հայաստանում կան շատ ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք թաքնված կատարում են իրենց գործը. Ալեքսանդր Ամարյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զգուշացնում է, որ ժամանակին Թուրքիան էր համարվում ամբողջ աշխարհի գաղտնի հատուկ ծառայությունների հավաքակայանը, հետագայում այն տեղափոխվեց Լիբիա, ապա Սիրիա, իսկ սիրիական պատերազմից հետո՝ Հայաստան:
-Նրանց նպատակն էր ոչնչացնել տեղական հատուկ ծառայությունները, ինչը և արվեց: Արդյունքում հիմա մեզ մոտ հատուկ ծառայությունները հիմնականում զբաղված են տնտեսական հանցագործություններ բացահայտելով և կատարում են պատվերներ, իսկ Ազգային անվտանգության ապահովումը բացակայում է: Հայաստանում կան շատ ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք թաքնված կատարում են իրենց գործը: Նրանք հանգիստ անում են՝ ինչ ցանկանում են: Նրանց ազատ տեղաշարժը պետք է կանխել: Պետք է արմատախիլ անել նրանց մեր երկրից, քանի որ դրանք Հայաստանի գլխավոր թշնամիներն են: Այդպիսի փաստերը պետք է հետազոտի Հայաստանը՝ Ռուսաստանի հետ միասին: Սա պետք է միասին անել, և այն կլինի երաշխիքը հայ-ռուսական բարեկամության»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...