«Սայաթ-Նովան սփյուռք է՞. Վրաստանի էթնիկ փոքրամասնություններն՝ ընդդեմ իշխանության որոշումների
Վրաստանի իշխանություններն արդեն օրեր շարունակ էթնիկ փոքրամասնությունների կողմից մեղադրվում են խտրականություն ցուցաբերելու մեջ: Սրա պատճառը խորհրդարանի Սփյուռքի հանձնաժողովին կից էթնիկ փոքրամասնությունների հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծելու որոշումն է: Այս մասին գրում է Ալիք Մեդիան:
«Ես սփյուռք չեմ» խորագրով սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է մեկնարկել դեռևս շաբաթվա սկզբին: Անկախ Նովրուզ Բայրամի շուրջ զարգացումներից Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունները նաև դժգոհում են Խորհրդարանի Սփյուռքի հանձնաժողովին կից էթնիկ փոքրամասնությունների հարցերով զբաղվող խորհրդի ստեղծումից: Խորհրդի գործունեությունը կապված է լինելու Վրաստանի քաղաքացի էթնիկ փոքրամասնությունների առավել ինտեգրման հետ, սակայն վերջիններիս զարմացրել է՝ ինչո՞ւ սփյուռքի հանձնաժողովին կից:
Թեմայի հետ կապված մարտի 18-ին Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում էթնիկ փոքրամասնությունները բողոքի ցույց են անցկացրել: Ցույցի մասնակիցներից աչքի էր ընկել «Սայաթ-Նովան սփյուռք է՞» գրությամբ պաստառով երիտասարդը: Մկրտիչ Շահդինարյանն է, միացել է «Սալամ» կազմակերպության նախաձեռնությանը:
Մկրտիչն ասում է՝ «Շատ ափսոս, թվում է «Վրացական երազանքը» չի ընկալում մեր ներդրած աշխատանքը, ջանքերն ու մշակութային բաժինը երկրի զարգացման գործում: Կարծես պատմությանը չտիրապետեն»,- ասել է Շահդինարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի կողմից ձեռք է բերել տասնյակ միլիոն դրամ արժողությամբ դիպուկահար զենքեր. Արշավիր Ղարամյան
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Դեռևս 2019 թվականի մարտի 7-ին եմ հրապարակել, և քանի որ «Պրեսսինգ» հաղորդ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան. Կարեն Հովհաննիսյան
Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։ Այս մասին գրում է քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը: Էրդողա...
Գնդակահարության պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը. Արցախում զոհված զինծառայողի հայր
Արցախի պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի...