Վազգեն Մանուկյանը հայտարարություն տարածեց
Մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջնորդությունը, համաձայն որի` վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը:
«Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։
Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ:
Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին:
Ստեղծած իրավիճակում կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը:
ՀՀ դատախազության կողմից քրեական գործ չհարուցելու, Փաշինյանի վարչախմբի կողմից հակապետական և ապօրինի գործողությունները շարունակելու պարագայում Շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը»,-այս մասին ասվում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...