Մի շարք երկրներ AstraZeneca պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են. նախարարը մանրամասնում է
ի շարք երկրներ AstraZeneca պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երևույթները կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ ոչ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք ուշադիր հետևում ենք և կապի մեջ ենք, և երբ լինի գնահատականը, պատճառահետևանքային կապը, մենք էլ միջոցներ կձեռնարկենք ապագայում պատվաստանյութի ձեռքբերման բանակցությունների առումով»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այս պահին Հայաստանում չի օգտագործվում AstraZeneca պատվաստանյութ:
«Այս պահին AstraZeneca չունենք, որ կասեցնենք օգտագործումը, սպասում ենք մասնագիտական հանձնաժողովի կարծիքներին: Հիմա վարում ենք բանակցություններ այդ պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ և հիմնվելու ենք միջազգային կառույցների կարծիքների վրա: Բացի AstraZeneca-ից՝ ունենալու ենք նաև այլ պատվաստանյութեր»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում արդեն սկսվել են, դրանք իրականացվում ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների փոքր խմբի շրջանում: Այս պահին, Ավանեսյանի խոսքով, պատվաստումները կատարվում են միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
«Մենք մշտական կապի մեջ ենք պատվաստված քաղաքացիների հետ և հետպատվաստումային վերահսկողություն ենք իրականացնում: Այս փուլում որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չենք գրանցել»,- ընդգծեց նա:
Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի վարակի աճի պայմաններում հիվանդանոցներում ավելացվել է մահճակալային ֆոնդը:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...