Իսրայելի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարման
Իսրայելում հայկական համայնքի միությունը բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Elbit Systems պաշտպանական էլեկտրոնիկայի միջազգային ընկերության, որի արտադրած զենքը մատակարարվում է Ադրբեջանին, հայտնում է 1lurer.am-ը:
Հայտնի է, որ Իսրայելն ապահովել է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության 60 տոկոսը, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, կասետային ռումբեր, որոնց օգտագործումն արգելել է մոտ 100 երկիր: Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործել է իսրայելական արտադրության սպառազինություն՝ անմեղ քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին և տարեցներին, ինչպես նաև հիվանդանոցներն ու եկեղեցիները թիրախավորելու համար:
Ներկայումս Իսրայելի ռազմարդյունաբերության ղեկավարությունը Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում ևս մեկ ռազմական գործարք կնքելու ուղղությամբ, հետևաբար՝ Իսրայելի հայկական համայնքը չի կարող անտարբեր կեցվածք ընդունել:

Իսրայելում հայկական համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Elbit Systems ընկերության շենքի դիմաց՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով դադարեցնել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին զենքի մատակարարումը:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...