Ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել ամեն շաբաթ այցելել որևէ նախարարություն և խորհրդակցություն անցկացնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր ուժերն ու հասարակության մի մասը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ այցելել որևէ նախարարություն և խորհրդակցություն անցկացնել՝ հավակնոտ առաջարկներ անելով:
Օրինակ՝ երեկ նա այցելել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և խոստումներ տվել՝ փորձելով այդկերպ իր կողմը գրավել ուսուցիչներին, մտավորականներին, որոնք ևս վերջերս պահանջում էին վարչապետի հրաժարականը: Մասնավորապես, երեկ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, ապա խոսել է նաև գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին՝ ասելով, թե հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել:
Այսպիսով, խոսելով խնդրահարույց ոլորտների մասին և խոստումներ տալով՝ նա փորձում է մեղմել այն զայրույթը, որն առկա է մտավորականների, ակադեմիական հանրույթի մոտ: Գաղտնիք չէ, որ վերջիններս ևս տարբեր հայտարարություններով պահանջել են նրա հրաժարականը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...