Դատարանում Փաշինյանի շահերը կպաշտպանի Միքայել Մինասյանի եղբոր գրասենյակը. Գրիգոր Մինասյանի արձագանքը. Hraparak
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին: Ինչպես հայտնում է hraparak.am-ը, Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում կպաշտպանի Գրիգոր Մինասյանի՝ Միքայել Մինասյանի եղբոր փաստաբանական գրասենյակը՝ ի դեմս փաստաբան Դավիթ Հունանյանի։
Լրատվականը կապ է հաստատել Գրիգոր Մինասյանի հետ՝ հարցնելով, թե Փաշինյա՞նն է դիմել ընկերությանը՝ նկատի առնելով, որ Միքայել Մինասյանը Փաշինյանի ամենաոխերիմ քաղաքական ընդդիմախոսներից է:
«Բնականաբար, իրենք են դիմել, և որևէ արգելք չի կարող հանդիսանալ, մենք ծառայություններ ենք մատուցում բազմաթիվ ընկերությունների, բազմաթիվ մարդկանց և պաշտոնատար անձանց և որևէ անձնական նկատառումներից չենք ելնում, եթե չկա կոնկրետ գործով վստահորդի հետ շահերի բախում, ծառայությունը մատուցում ենք»,- ասել է Մինասյանը։
Հարցրինք՝ իր համար տարօրինակ չէ՞, որ հենց իրենց կազմակերպությանն է դիմել վարչապետը:
«Ինձ համար շատ ուրախալի է, որ այսօր ամենակարևոր մասնագիտությունը փաստաբանի մասնագիտությունն է, քանի որ այսօր օրենքը, իրավունքը շատ կարևոր են, իսկ մարդիկ, որոնք զբաղեցնում են բարձր պետական պաշտոն կամ դիրք, դիմում են լավագույն ծառայություն մատուցող ընկերություններին։ Ես համարում եմ, որ մենք այդպիսին ենք, և ամենևին զարմանալի չէ, որ մեզ են դիմել»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Գրիգոր Մինասյանը։
Նշենք, որ վերջին տարիներին Միքայել և Գրիգոր Մինասյանների հարաբերությունները լարված են, և Փաշինյանը, ըստ ամենայնի, հենց սա հաշվի առնելով է դիմել Միքայել Մինասյանի եղբոր ընկերությանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին եւ պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել եւ պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել: Փաշինյանի դիմումի հիմքը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հետեւյալ հայտարարությունն է․ «Նրա երազանքն է եղել. դեռ ինքը 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետեւաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարեւոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաեւ մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետեւաբար, այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...