Չի բացառվում, որ Արցախում մզկիթ կկառուցեն, և սա արվում է միայն մի նպատակով. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եկեք մի բան հստակեցնենք։
Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերում Բաքվի բռնապետի կողմից անընդհատ հրահանգվելու է մեզ համար զգացմունքային գործողությունների մեկնարկ։
Մեր գերեզմանների, մեր տների, մեր եկեղեցիների, մեր արձանների, մեր հուշակոթողների ցուցադրաբար ավերում։ Նաև իրենք սկսելու են մեր բնակավայրերի անվանափոխման գործըթնաց, փողոցների անվանափոխման գործընթաց, դրոշի ցուցադրաբար բարձրացման գործընթաց, նույնիսկ չի բացառվում , որ մզկիթ կկառուցեն, և սա արվում է միայն մի նպատակով։
Այդ նպատակը մեզ հիասթափեցնելն է, թևաթափ անելն է, պայքարելուց և ռևանշից հրաժարվելն է։ Հիմա ի՞նչ ենք պայմանավորվում, այդ ամենը տեսնելով ավելի ենք լծվում հզորանալու և թշնամուն պատժելու նպատակը օր առաջ իրականություն դարձնելու գործով, թե՞ հիասթափվում, թևաթափ ենք լինում ու կորում էս աշխարհում․․․
Ես որ պայքարում եմ հանուն ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ․․․»:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...