Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը, դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակ. Նաիրա Զոհրաբնայնը՝ Հովհաննես Ազոյանի մասին
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը, դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակը
Երեկվանից հայ մարդը ցնցված է կեսդյույմանոց մի նիկոլականի՝ վերջապես Ալիեւի դեմքին խաղաղություն տեսնելու բախտից։
Ես ո՛չ ցնցված եմ, ո՛չ էլ զարմացած։ Սա նիկոլականությունն է՝ իր ողջ այլասերվածությամբ։
Ընդամենը մի դիտարկում. այն հայը, ով կգնա կեսդյույմանոցի Սարյան փողոցի վրա գտնվող գինետունը, պիտի իմանա, որ ֆինանսավորելու է Ադրբեջանի բանակը։
Այն բանակը, որը խոշտանգում, ողջ-ողջ մորթում ու այրում է հայ զինվորին եւ քաղաքացիական անձանց։
Որոշումը ձերն է»։
Հիշեցնենք՝ դերասան Հովհաննես Ազոյանը գրառում էր արել Ալիևի լուսանկարի տակ ու նշել, որ խաղաղություն է տեսնում պարոն Ալիևի դեմքին:
Նշենք, որ երեկ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե իրենց մոտ այլևս հայ ռազմագերիներ չկան, սակայն հայկական կողմի տվյալներով Ադրբեջանում գերեվարված հայեր կան:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...