Արևմտասորոսական թիմի սրտի փոխվարչապետն Ավինյանն է, իսկ այդ դաշտում, ինչպես ձուկը ջրում է իրեն զգում նաև Տեր-Պետրոսյանը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև պատերազմը, կարծես թե, հող էր նախապատրաստում Նիկոլ Փաշինյանին փոխվարչապետ Տիգրան Ավինյանով փոխարինելու համար: Ավելին՝ երբ բոլորը քննադատում էին կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության անկարողությունը, Տեր-Պետրոսյանը գովերգում էր արտակարգ դրության պարետ կարգված Ավինյանին, ինչը տրամաբանական էր: Չէ որ արևմտասորոսական թիմի սրտի փոխվարչապետն Ավինյանն է, իսկ այդ դաշտում, ինչպես ձուկը ջրում է իրեն զգում նաև Տեր-Պետրոսյանը:
Բայց, արի ու տես, որ իրավիճակ է փոխվել: ՀՀ առաջին նախագահն իր վերջին հայտարարության մեջ ուղիղ նշել էր, որ պետության, ժողովրդի և նաև անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է ու ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: «Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»,- պնդում է Տեր-Պետրոսյանը:
Ըստ էության, անկուսակցական փոխվարչապետը Մհեր Գրիգորյանն է, իսկ թե ինչո՞ւ է նա դարձել ՀՀ առաջին նախագահի վարչապետի ժամանակավոր թեկնածուն, այսպես են մեկնաբանում ՀԱԿ-ի քաղաքական կուլիսներում: Պարզվում է՝ Տեր-Պետրոսյանը մինչև օրս գերխնդիր ունի Ռուսաստանին ապացուցելու, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական հոգեզավակը չէ, այլև ինքն էլ Հայաստանում հակառուսականության «դիրիժորը» չէ: Հետևաբար, ամեն ինչ անում է սիրաշահելու ՌԴ-ին և նաև այս քայլով ցույց է տալիս, որ ռուսաստանյան ծրագրերին ինքը ոչ թե խոչընդոտելու է, այլ աջակցելու:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով՝ ՌԴ նախագահ Պուտինի առաջարկով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Այս խումբը ձևավորվել և գործում է այս տարվա հունվարի վերջից սկսած, և հայկական կողմից խումբը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ըստ էության, այն մինչև վերջ ի կատար ածելու համար բավարար է այն, որ Մհեր Գրիգորյանը մնա իր պաշտոնում, իսկ Փաշինյանն այլևս պետք չէ Ռուսաստանին: Տեր-Պետրոսյանին էլ պետք չէր՝ սկսած նոյեմբերի 9-ից, երբ կյանքի կոչեց այն, ինչի մասին ինքը խոսում էր տարիներ շարունակ»:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...