Ըստ հարցումների՝ երկրորդ ուժը «Իմ քայլ»-ին վարկանիշով զիջում է 10 անգամ. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում որոշ տվյալներ է հրապարակել հարցումների վարկանիշներից, որոնց համաձայն՝ քաղաքական երկրորդ ուժը «Իմ քայլ»-ին զիջում է 10 անգամ:
Ըստ Ալեքսանյանի՝ ատահերթ ընտրությունները մեժելը նույնն է, ինչ բանականությունը մերժելը:
«1. Վերջին բոլոր հարցումներով ԻՔ-ն և վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակ առաջատար են վարկանիշով։
2. Վարկանիշով ըստ հարցումների երկրորդ ուժը ԻՔ-ին զիջում է 10 ԱՆԳԱՄ, 10 տոկոսով չէ, 10 ԱՆԳԱՄ։
3. Ըստ հարցումների ԻՔ-ին ու վարչապետին 30 և ավելի ԱՆԳԱՄ զիջող ուժերը երկու-երկու կամ եթե կուզեք՝ տասնութ-տասնութ մեղադրում են ԻՔ-ին ընտրություններ կեղծել պատրաստվելու մեջ։
Իհարկե, հարցումները բացարձակ ճշմարտությունը չեն արտացոլում, իհարկե, հարցումներից շեղումներ կարող են լինել, իհարկե։ Բայց ընկերներ, մենք էստեղ խոսում ենք վարկանիշների ԱՀՌԵԼԻ տարբերության մասին ու բանականություն ունեցող, անշահախնդիր ցանկացած մեկը, նայելով իրավիճակին, իհարկե, կասի, որ ուժը, որին ամենաքիչն է ձեռնտու կեղծիքը ընտրությունների ժամանակ, դա հենց այն ուժն է, որն առաջատար է հարցումներով և 10 անգամ վարկանիշով գերազանցում է երկրորդին։
ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԿԵՂԾԻՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԹԻՄ, ՔԱՆ ՔՊ-Ն ու ԻՔ-Ն։
Սա մերժելը նույնն է, ինչ մերժել բանականությունը»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...