Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե սյունեցիները ժամանակին չհամախմբվեին, իրենց վրա չվերցնեին Սյունիքի պաշտպանությունը. Տիգրան Աբրահամյան
Հենակետ վերլուծական ակումբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Պաշտպանության նախարարությունն այդպես էլ չարձագանքեց 2 օր առաջ, Կապանի մարտական դիրքերից մեկից հրապարակված աղմկահարույց տեսանյութին, դրա շուրջը ստեղծված իրավիճակին։
Այն ինչ արեց ՊՆ-ն, իշխանությունը նույն դիրքում «տեսանյութ 2»-ի անհաջող բեմադրությունն էր՝ «հերքումը», ինչն ավելի խորացրեց բանակում և բանակի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հանրային և մասնագիտական շրջանակների մտահոգությունները։
Այս ամենն, իհարկե, իշխանությանը չի հետաքրքրում, ավելին՝ իրենք խրախուսում են նմանատիպ իրադարձությունները։
Պետությունը վերջնական տապալելու ամենակարճ ճանապարհը զինված ուժերի կազմաքանդումն է և իշխանությունը հետևողականորեն գնում է այդ ճանապարհով։
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե սյունեցիները ժամանակին չհամախմբվեին, իրենց վրա չվերցնեին Սյունիքի պաշտպանությունը՝ մարտական հերթապահությունից մինչև ամրաշինական աշխատանքներ։
Դա անշուշտ իշխանության հաշվարկի մեջ չէր մտնում և այդ պատճառով էլ դրան հետևեց սյունեցիներին «պատժելու» տարբեր գործընթացներ՝ քրեական գործերից մինչև անտարբերություն դրսևորում։
Մեկ է՝ չե՛ք հաջողելու, տապալվելու եք ու դա շատ ցավոտ է լինելու»։
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...