ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորի մարմինը դեռ բեկորների մեջ է, բայց նրան հրաժարվում են որևէ օգնություն տրամադրել. Անդրանիկ Պողոսյան
Գյումրեցի հետախույզ-դիպուկահար, կրտսեր սերժանտ Անդրանիկ Պողոսյաննը, ով նախկինում սկանդալային տեսահոլովակ էր հրապարակել զինվորների կեցության անմխիթար պայմանների մասին և որը իշխանության պարտադրանքով ավելի ուշ հեռացրել էր, նոր տեսաուղերձ է հրապարակել: «Մարդիկ, որոնք պիտի զբաղվեն բանակի խնդիրներով, չգիտես ինչով են զբաղվում: Մեր բանակը գլորվում է դեպի անդունդը: Իմ մարտական ընկերն, ում մարմինն ականի պայթյունից ամբողջովին բեկորների մեջ է եղել, մարդկային քայլ է արել, որոշել է գնալ տանը շարունակել բուժումը՝ ավելի ծանր հիվանդների համար հիվանդանոցային մահճակալ ազատելով: Այժմ նրան մերժում են տրամադրել օգնություն՝ պատճառաբանելով, որ ինքն ստացիոնար բուժում չի ստացել: Այնինչ մինչ օրս նրա մարմինը բեկորների մեջ է: Մարդուն ոչ կարգ են տալիս, ոչ էլ կարող է հետագայում ինչ-որ տեղ աշխատել»,- պատմել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Նախագահը և վարչապետը քննարկել են եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում այսօր մեկնարկած զորավարժություններից կադրեր են հրապարակվել
Ըստ Ադրբեջանի` տագնապի ազդանշանով սկսված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ծրագրի՝ զորքերը, հրամանատարական կետեր...
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
ՏԵՍԱՆՈՒԹ. Դա արվել ա զուտ ուրիշ նպատակով. սահմանից պարզաբանում են տարածել աղմկահարույց տեսանյութի առիթով
Դա արվել է զուտ ուրիշ նպատակով. սահմանից պարզաբանում են տարածել աղմկահարույց տեսանյութի առիթով: