Ինչու է Նիկոլ Փաշինյանի աներձագը երթևեկում ռուսական պետհամարանիշով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանը փոխել է իր ավտոմեքենայի համարներն ու փակցրել ռուսական պետհամարանիշներ՝ թերևս փորձելով թաքնվել դրանց հետևում, որ հասարակության մեջ այդ մեքենայով երևալիս նրան չճանաչեն: Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Նրա բալագույն Honda CR-V -ի վրա մինչև վերջերս փակցված էին 055 HH 11 պատգամավորական համարանիշներ, սակայն պատերազմում իրենց ղեկավարի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, երբ հասարակությունը լարվեց իրենց թիմակիցների դեմ, իմքայլականներից ոմանք սկսեցին փոխել իրենց մեքենաների համարները՝ իբրև թե այդպիսով թաքնվելով հասարակության աչքից:
Նրանցից էին նաև ԱԺ երկու իմ քայլական փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, որոնք իրենց ծառայողական Toyota Camry-ների պատգամավորական համարները հանել ու տեղը ռուսական համարանիշներ էին տեղադրել: Բայց մամուլը շատ արագ հայտնաբերեց նրանց խորամանկությունն ու դրանից հետո որոշ պատգամավորներ նորից տեղադրեցին իրենց մեքենաների իրական համարները:
Բայց Փաշինյանի աներձագը դեռևս շարունակում է երթևեկել ռուսական պետհամարանիշով: Նրա մեքենան օրերս նկատեցինք ԱԺ տնտեսական մուտքի մոտ կայանած»,-գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...