Գոռ Վարդանյանը ընտրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գոռ Պատվականի Վարդանյանը:
Գոռ Վարդանյանը հավաքել է 17 կողմ, 5 դեմ ձայն։ Եղել է 1 անվավեր քվեաթերթիկ։
Արձանագրության տակ հրաժարվել են ստորագրել հանձնաժողովի 2 անդամներ՝ Գոհար Մամիկոնյանը և Վարդան Ալեքսանյանը։ Նրանք համարել են, որ կա որոշակի խախտում։ Բանն այն է, որ վավեր համարված 2 քվեաթերթիկների վերաբերյալ տարրակարծություն կար։ Հանձնաժողովի 3 անդամները համարել են դրանք վավեր, իսկ վերը նշված երկու անդամները համարել են անվավեր, ի վերջո ձայների մեծամասնությամբ այդ երկու քվեաթերթիկները վավեր են համարվել։
Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունենում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրության երկրորդ փուլը։ Առաջին փուլի ժամանակ 4 թեկնածուներից ոչ ոք բավարար թվով ձայներ չէր հավաքել և երկրորդ փուլ էր անցել Գոռ Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...