ՀՀ դեսպանը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 12-ին հեռախոսազանգ ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծեց հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։
Զրուցակիցները քննարկեցին ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
Այս պահին Կառավարական ամառանոցներում հավաք է. Hraparak. am
Այս պահին Կառավարական ամառանոցներում հավաք է։ Նիկոլ Փաշինյանը իր տուն է կանչել բոլոր Իմքայլականներին եւ Քաղպայմանագրի վա...
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Արցախի ժողովրդին
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատվում է Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախ...
Սպայի պատիվը գետնով տվողը չի կարող հարգել մարդու աշխատանքը. Սոֆյա Հովսեփյանը՝ Արման Թաթոյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հարգելի՛ հայրենակիցներ , ինչպես գիտեք մի քանի օր կրկին Արցախում էի մի շարք կարևոր ծրագրերով , որոնցից մեծ մասի մասին հան...