Սպայի պատիվը գետնով տվողը չի կարող հարգել մարդու աշխատանքը. Սոֆյա Հովսեփյանը՝ Արման Թաթոյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հարգելի՛ հայրենակիցներ , ինչպես գիտեք մի քանի օր կրկին Արցախում էի մի շարք կարևոր ծրագրերով , որոնցից մեծ մասի մասին հանրային չեմ կարող գրել ՝ելնելով անվտանգությունից և հետագայում մի քանի անձանց քաղաքական ինքնահաստատումից զերծ մնալու համար , բայց նշեմ , որ սոցիալական և առողջապահական ու կրթական հարցերով կրկին սկսել ենքմեկնարկել կիսատ թողած գործերը և մի շարք այլ կարևոր նախաձեռնություն ենք անում , որոնց արդյունքները հետագայում կհրապարակեմ : Այս մասին գրում է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Արցախում կապի ոչ այնքան բարվոք լինելու պատճառով ՝շատ հարցերից զերծ եմ մնացել , սակայն ծանոթացա ՄԻՊ -ի հանդեպ կառավարության քայլերին և չզարմացա ,քանի որ սպասում էի . Չի՛ կարող չհետապնդվել աշխատող և արագ արձագանքող մարդը :
Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին, հոտառությունս չդավաճանեց և շատ արագ անցում եղավ , բայց բոլորս ենք տեսել ՄԻՊ -ի աշխատանքը և բոլորս պարտավոր ենք պաշտպանելու հետապնդումից ,որպեսզի արդարությանը վերականգնվի:
Հետևողական եմ լինելու գործընթացին և ամեն քայլ կատարելու եմ , որ վերջին կայացած կառույցի դուռն էլ չփակեն: Սպայի պատիվը գետնով տվողը , չի կարող հարգել մարդու աշխատանքը :
Ամուր եղեք և միասնական :
Նմանատիպ հոդվածներ
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
Այս պահին Կառավարական ամառանոցներում հավաք է. Hraparak. am
Այս պահին Կառավարական ամառանոցներում հավաք է։ Նիկոլ Փաշինյանը իր տուն է կանչել բոլոր Իմքայլականներին եւ Քաղպայմանագրի վա...
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Արցախի ժողովրդին
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատվում է Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախ...
Տավուշի սահմանին ոչ մի խնդիր չկա, դրանք սուտ տեղեկություններ էին. Հայկ Չոբանյան
Տավուշի սահմանին ոչ մի խնդիր չկա, դրանք սուտ տեղեկություններ էին, սահմանային իրավիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է 1 կամ...