Ցուցարարներին չհաջողվեց փակել ճանապարհը. նրանք սուլոցներով ուղեկցեցին Նիկոլ Փաշինյանին
Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցներին չհաջողվեց փակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման գնացող Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Բայց երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունն անցավ այդ հատվածով, Բաղրամյան պողոտայում հավաքվածները սուլեցին ու վանկարկեցին. «Ամոթ, ամոթ»։
Նշենք, որ մինչ Փաշինյանի ժամանելը ոստիկանության ուժերը փակել էին ցուցարարների ուղին Բաղրամյան–Դեմիրճյան–Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում` թույլ չտալով բողոքի ակցիայի մասնակիցներին հատել խաչմերուկն ու հասնել նախագահի նստավայր։
Այդ ընթացքում Փաշինյանի ավտոշարասյունը Պռոշյան փողոցից մուտք գործեց Բաղրամյան պողոտա, այնտեղից էլ`Սիլվա Կապուտիկյան փողոց` դեպի նախագահական նստավայրի հետնամուտք։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետ...
ՀՀ և Արցախի նոր սահմանները. Հայաստանն Իրանին միացնում է ռազմավարական մայրուղին. Риа Новости
ՀՀ և Արցախի նոր սահմանները. Հայաստանն Իրանին միացնում է ռազմավարական մայրուղին. Риа Новости-իի տեսանյութը:
Նիկոլ Փաշինյանը հեռացավ Բաղրամյան 26-ից
Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից հեռացավ նախագահականի ավտոտնակով՝ խուսափելու համար «Նիկոլ, դավաճան» վանկարկող ժողովրդից:&...
Պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստում, ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը. Արմեն Գրիգորյան
Պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստում, ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը: Գլխավոր շտ...