Հանդիպելու եմ նաև Փաշինյանի հետ. Գագիկ Ծառուկյան
Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ ժամանակ ժողովուրդն ում վստահում է, հավատում է, նրան էլ իր ձայնը կտա։ Այս մասին մի քանի լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով նախագահի հրավերին՝ Ծառուկյանն ասել է, որ հրավերը ստացել են, բայց ծրագիրը, թե ինչի մասին են խոսելու, պարզ չի եղել։
«Եթե նա հարցադրումները կդնի ծրագրի մեջ, կետերը կդնի, որ գնանք, այս հարցի մասին ենք խոսելու, հանդիպենք, խոսենք, բայց հենց այնպես քննարկել, խոսելը ես հարկ չեմ համարում»,- ասել է նա։
Ծառուկյանը նշել է, որ ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն:
««Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ եմ հանդիպել, հանդիպելու եմ նաև Փաշինյանի հետ։ Ինձ թվում է` շուտով հանդիպումը կլինի, և բոլորդ էլ տեղյակ կլինեք։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանին կդմիավորի ԱԳՆ-ի դիմաց
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է արել քաղաքացիներին մարտի 13-ին հավաքվել ԱԳՆ-ի շենքի մոտ` դիմավորելու Նիկոլ Փաշինյանին...
Քննակումներ կան իմ և ՀՀ նախկին 3 նախագահների միջև. Գագիկ Ծառուկյան
Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար պետք է քննարկել, հանդիպումներ անցկացնել ու լուծման տարբերակներ գտնել: Այս մասին ա...
Պատրոն Դավոյի գործով պաշտոնյաներ են հարցաքննվել. մանրամասներ. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության...
Փաշինյան-Ծառուկյան միջնորդավորված երկխոսություն է ընթանում. «Հրապարակ»
«Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ չեն քննարկել արտահերթ ընտրությունների հարցը...