«ՀԱԼՈ թրաստը» հերքում է, որ Թուրքիային է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները
Չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող «ՀԱԼՈ թրաստ» բրիտանական կազմակերպությունն արձագանքել է տարածված լուրերին, թե 2020թ–ի արցախյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։
Կազմակերպությունն այդ լուրը բացարձակ սուտ է որակում։
«Ավելի քան 20 տարիների ընթացքում «ՀԱԼՈ թրաստը» աշխատել է Ղարաբաղում` տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ «ՀԱԼՈ թրաստը» կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է»,– ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել Արցախի տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունը։
24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել էին ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...